Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պլանավորված նախագծերը մշտական ուշադրություն և վերահսկողություն են պահանջում։
Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մեր օրակարգը բավականին լայն է, և նախագծերը, անշուշտ, պահանջում են մեր մշտական ուշադրությունն ու վերահսկողությունը»,-ասել է նա։
Ալիևն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը «ևս մեկ լավ հնարավորություն է օրակարգը վերանայելու և երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կոնկրետ քայլերը որոշելու համար»։