Հետևեք մեզ։

Հայաստանի իշխանություննների կողմից արվող որևէ հայտարարություն ինձ հետ չի քննարկվել. Արցախի պետնախարար

19:39, 01 մայիս 2023
Հայաստանի իշխանություննների կողմից արվող որևէ հայտարարություն ինձ հետ չի քննարկվել. Արցախի պետնախարար

Հայաստանի իշխանություննների կողմից արվող որևէ հայտարարություն ինձ հետ չի քննարկվել որպես Արցախի իշխանությունների ներկայացուցիչ։

Այս մասին «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցին ի պատասխան հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Այն բոլոր անելիքները, որ իրականացվում են մեր կողմից և  պետք է իրականացվեն ՀՀ իշխանության կողմից, ես պարբերաբար շփումների մեջ եմ իրավական գործընթացներում ներգրավված անձանց հետ։ Այդ շփումների շրջանակներում ներկայացնում եմ իմ առաջարկները։ Ուղիղ հաղորդակցություն Հայաստանի իշխանություննների հետ չունեմ, հետևաբար հաղորդակցում եմ մեր արտաքին գործերի նախարարության հետ»,-ասել է նա։

Վերլուծական