Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է վերջին ամիսներին Երևանի և Մոսկվայի միջև ակտիվ քաղաքական երկխոսության մասին:
«Շատ ուրախ եմ հայտնել, որ վերջին ամիսներին բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ վերջերս Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Օվերչուկի Հայաստան կատարած այցի ընթացքում տեղի է ունեցել օրակարգային բոլոր հարցերի էական քննարկում:
ՌԴ ղեկավարն ընդգծել է տնտեսական համագործակցության մասին․ «Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են։
«Նախորդ տարի առեւտրի շրջանառությունը հասել է 7,4 մլրդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում այն աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 մլրդ դոլարը» :