Կրեմլում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանն ընդառաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանին և Ռուսաստանում Հայաստանի նորանաշնակ դեսպան Գուրգեն Արսենյանին հարցրել է․
«Ձեզ մոտ կա՞ն կվադրոբերներ։ Երեխաները շան դիմակ են հագնում։ Դա հիմա ամենագլխավոր նորություններից է։ Քայլում են ինչպես շունը»,-հարցրել է Լավրովը։
Միրզոյանը հաստատել է, որ գիտի կվադրոբերների շարժման մասին․«Նոր շարժում է»։
Գուրգեն Արսենյանն ասել է, որ Եվրոպայում կվադրոբերներն արդեն իրենց որակում են որպես «գենդեր»։
Նշենք, որ կվադրոբեր անվանում են այն մարդկանց, որոնք փորձում են նմանվել ինչ-որ կենդանու՝ նաև հագուստի միջոցով։
Զրույցի տեսանյութը՝ Telegram-ում։