ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, թե այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման հավանաբար շոշափել է Պուտինի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած առանձնազրույցներում։
«Պուտինն առանձին-առանձին խոսեց նրանցից յուրաքանչյուրի հետ, երևի թե նախագահը նստել է կես ժամ։ Հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել, շոշափվել է նաև Զանգեզուրի միջանցքի թեման»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը քննարկել է միջանցքի թեման Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ։