ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կնախագահի Մյունխենի անվտանգության համաժողովը, որը տեղի կունենա 2025 թվականի փետրվարին, ասված է համաժողովի հայտարարության մեջ։
«Յենս Ստոլտենբերգը կդառնա Մյունխենի անվտանգության համաժողովի հաջորդ նախագահը 2025 թվականի փետրվարին կայանալիք 61-րդ կոնգրեսից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։
Ստոլտենբերգն արդեն հաստատել է իր նոր նշանակումը։
«Ինձ համար պատիվ է ծառայել որպես Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ և նպաստել նրա առաքելությանը: Միջազգային որոշ հարթակներ շատ կարևոր են հակամարտությունները կանխելու, երկխոսության և միջազգային համագործակցության խթանման համար, այդպիսինն է Մյունխենի անվտանգության համաժողովը»,- գրել է Ստոլտենբերգը սոցիալական ցանցում Հ.