Հետևեք մեզ։

Հայաստանում և Սփյուռքում մարդկանց արձագանքը զսպել է Նիկոլ Փաշինյանին իրականացնել Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Քրիստինե Վարդանյան

19:59, 01 մայիս 2023
Հայաստանում և Սփյուռքում մարդկանց արձագանքը զսպել է Նիկոլ Փաշինյանին իրականացնել Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդա յանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանի հայտարարությանը։

 

«Այսօր Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզն հարցազրույցում ասել է․

 

«‎Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խնդիրը հայկական ընդդիմության և սփյուռքի հակազդեցությունն է»։

 

Չնայած բոլոր քննադատություներին, որերորդ անգամ այսպիսի արձագանքները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանում և Սփյուռքում մարդկանց արձագանքը զսպել է Նիկոլ Փաշինյանին իրականացնել Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

 

Ի՞նչու են արվում այսպիսի հայտարարությունները

 

Թուրքիայի և Ադրբեջանի  բարձրաստիճան պաշտոնյաների, հիմա էլ Բրայզայի այս հայտարարույթյունները նպատակ ունեն միջազգային հանրության, ՀՀ գործընկերների աչքին հայկական ընդդիմությանը և Սփյուռքին ապակառուցողական տարրեր ներկայացնելուն և նրանց դերակատարության աճը կանխելուն։ 

 

Մինչդեռ իրականում այս հայտարարությունները պետք է ուղենիշ դառնան բոլորիս համար, որովհետև որերորդ անգամ մատնանշվում է Թուրքիայի և Ադրբեջանի համար ամենաշատ խնդիրներ ստեղծող գործոնները, հետո արդեն սովորույթի և զարմանալի պատահականության հետևանքով Հայաստանում իշխող ուժի կողմից սկսում է սաստկանալ նույն այդ ուժերի դեմ պայքարը»,- գրել է Վարդանյանը։