Կրեմլում ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ։
Վլադիմիր Պուտինը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է․ «Առաջին հերթին կցանկանայի ընդգծել, որ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է»։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար Համագործակցության երկրները ամենամոտ հարեւաններն են, բարեկամներն ու ռազմավարական գործընկերները։
«Եվ մենք, բնականաբար, հավատարիմ ենք ամեն կերպ ամրապնդելու մեր համագործակցությունը, հենց դրան է ուղղված 2024 թվականին Ռուսաստանի նախագահության հայեցակարգը և դրա հետ կապված լայնածավալ ծրագրերը», - հավելել է պետության ղեկավարը։
Միաժամանակ Պուտինը հույս է հայտնել, որ աշխատանքն արդյունավետ կլինի, իսկ քննարկումն ավանդաբար՝ անկեղծ ու գաղտնի։
Նախ՝ պետությունների ղեկավարները նեղ կազմով կքննարկեն օրակարգային հարցերը, ապա հանդիպումը կշարունակվի պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։