Էրիկ Հակոբյանը «Ծաղկաձոր օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում հաղթահարել է 2400 վարկանիշային շեմը և քանի որ արդեն ունի անհրաժեշտ նորմաները, կստանա միջազգային վարպետի կոչում:
Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերաացիայից։
Նշենք, որ Ծաղկաձորում Էրիկ Հակոբյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր՝ կիսելով 2-3-րդ հորիզոնականները ռուս գրոսմայստեր Իգոր Լիսիի հետ: