Հետևեք մեզ։

Շատ լավ կլիներ, որ Վրաստանը վերադառնար մեր ընտանիք, Ուկրաինայի իշխանությունները խելքի գային. Լուկաշենկո

17:55, 08 հոկտեմբեր 2024
Շատ լավ կլիներ, որ Վրաստանը վերադառնար մեր ընտանիք, Ուկրաինայի իշխանությունները խելքի գային. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում կայացած գագաթնաժողովում հայտարարել է, որ կցանկանար վերականգնել «ԱՊՀ ընտանիքը» նախկին կազմով։


«Շատ լավ կլիներ, որ Վրաստանը վերադառնար մեր ընտանիքին, Մոլդովան վերսկսի իր լիարժեք մասնակցությունը, Ուկրաինայի իշխանությունները խելքի գային, որի բնականոն կյանքի վերականգնմանը մենք պետք է մասնակցենք։ Ես միանգամայն վստահ եմ, որ դա տեղի կունենա։ Դա պարզապես ժամանակի հարց է»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում БелТа գործակալությունը։


Լուկաշենկոն ընդգծել է, որ երկրները պետք է գնահատեն այն, ինչ ունեն Համագործակցությունում։ «Բոլոր նրանք, ովքեր չեն պոկվել մեր Համագործակցությունից, այսօր արժանի արդյունքներ են ցույց տալիս։ Նրանք չեն կորցրել իրենց երկրի նկատմամբ վերահսկողությունը և մնում են միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտներ»,- ասել է նա։