Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ երկրի հյուսիսի ամենամեծ քաղաքը՝ Հայֆան, զանգվածային գնդակոծության է ենթարկվել։ Արմենպրես-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լիբանանից այդ ուղղությամբ արձակվել է շուրջ 85 արկ, այնուհետև՝ ևս 20 արկ։
Ըստ շտապօգնության ազգային ծառայության՝ տուժել է առնվազն մեկ մարդ։
«Արկերի մեծ մասը կալանվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից։ Այդ շրջանում արկերի ընկնելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել»,- հայտարարել են զինվորականները։
Առաջին գնդակոծությունից 30 րոպե անց Հայֆայի ուղղությամբ արձակվել է ևս 20 արկ, որոնցից մի քանիսը կալանվել է։ Այսպիսով, մոտ կես ժամում Լիբանանի կողմից 105 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։