Հետևեք մեզ։

Վարույթ է ընդունվել նախկին նախարար Դավիթ Հարությունյանից 12 անշարժ գույք, 3 շարժական գույք, 723 մլն դրամ բռնագանձելու հայցադիմումը

18:52, 08 հոկտեմբեր 2024
Վարույթ է ընդունվել նախկին նախարար Դավիթ Հարությունյանից 12 անշարժ գույք, 3 շարժական գույք, 723 մլն դրամ բռնագանձելու հայցադիմումը
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
 
12 անշարժ գույք.
3 շարժական գույք.
723 միլիոն դրամ:
 
 
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Վերլուծական