Հետևեք մեզ։

Հունգարիան հաստատել է, որ կկասեցնի 35 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրումը Ուկրաինային

19:02, 08 հոկտեմբեր 2024
Հունգարիան հաստատել է, որ կկասեցնի 35 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրումը Ուկրաինային

Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինային Եվրամիության կողմից 35 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրումը:

 

Euronews-ի փոխանցմամբ՝ Հունգարիան հաստատել է, որ կկասեցնի 35 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրումը, որն առաջարկել է Եվրահանձնաժողովը՝ պատերազմից տուժած Ուկրաինայի տնտեսությանն աջակցելու համար, մինչև ԱՄՆ նախագահի ընտրությունը:

 

Նշվում է, որ վարկը կօգտագործի Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից չնախատեսված շահույթը: