Հետևեք մեզ։

Հայաստանը ստորագրել է գրեթե բոլոր փաստաթղթերը, որոնք ԱՊՀ ղեկավարների նիստին առաջարկվել է. Լեբեդև

19:58, 08 հոկտեմբեր 2024
Հայաստանը ստորագրել է գրեթե բոլոր փաստաթղթերը, որոնք ԱՊՀ ղեկավարների նիստին առաջարկվել է.  Լեբեդև

Գրեթե բոլոր փաստաթղթերը, որոնք ԱՊՀ ղեկավարների նիստին առաջարկվել է, Հայաստանը ստորագրել է, այդ մասին,  պատասխանելով Սպուտնիկ-ի հարցին, ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը․ 

 

«Նեղ կազմով կարևոր զրույց է կայացել Հարավային Կովկասում շուտափույթ խաղաղության հաստատման մասին։ ԱՊՀ բոլոր ղեկավարները Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին մաղթել են հնարավորինս շուտ գալ համաձայնության։ 

Ուրախացրեց այն, որ 2 ղեկավարներն էլ, իմ կարծիքով, հայտնեցին բավական դրական տեսակետներ, որ խաղաղության պայմանագիրը երկար սպասեցնել չի տա»,- ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։