Հետևեք մեզ։

Արագ տեմպերով ընթանում են ներմուծման փոխարինման գործընթացները, այդ կերպ ամրապնդվում է նաև երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը. Պուտին

20:11, 08 հոկտեմբեր 2024
Արագ տեմպերով ընթանում են ներմուծման փոխարինման գործընթացները, այդ կերպ ամրապնդվում է նաև երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը. Պուտին
ԱՊՀ տարածքում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթի մասնաբաժինը գերազանցում է 85 տոկոսը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Համագործակցության երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ: Նրա խոսքով` այդ ցուցանիշը շարունակում է աճել։
 
 
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ ԱՊՀ տարածքում արագ տեմպերով ընթանում են ներմուծման փոխարինման գործընթացները, այդ կերպ ամրապնդվում է նաև երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը: Նա տեղեկացրել է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում ԱՊՀ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է 4,7 տոկոսով, հիմնական կապիտալում ներդրումները` 11,2 տոկոսով։