Հետևեք մեզ։

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում․ Պեսկով

20:18, 08 հոկտեմբեր 2024
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում․ Պեսկով

Հայաստանն ու Ադրբեջանը, այսպես թե այնպես, շարունակում են երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք այս կամ այն ​​կերպ շարունակում են իրենց երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում»,- ասել է Պեսկովը «Известия»-ին։
Ավելի վաղ Մոսկվայում կայացել է ԱՊՀ գագաթնաժողովը, որին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։