Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի գործերին, իսկ ԱՊՀ երկրների ղեկավարները միշտ նույն սեղանի շուրջ են նստած։ Այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Իզվեստիայի» հետ զրույցում մեկնաբանել այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը կողք կողքի են նստած եղել կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Ռուսական լրատվամիջոցը գրում է․ «Փաստաթղթերի ստորագրման ժամանակ Հայաստանի վարչապետն ակտիվ ժեստիկուլյացիա է արել Ալիևի հետ զրույցում»։