Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն անհիմն է համարում «կողմնակալության» և «սադրանքներ նախապատրաստելու»՝ ադրբեջանական կողմի վերջին օրերի մեղադրանքները։
«Մենք տարածքում կանոնավոր պարեկություն ենք իրականացնում՝ հետևելով մեր գործունեության ընթացակարգերին։ Պարեկության ընթացքում ոչ մի արտառոց բան չի գրանցվել», - Ազատությանը հայտնել է առաքելության խոսնակ Աննա Պալմենը։
Երեկ ադրբեջանական պաշտպանության նախարարության հետ առնչություն ունեցող «Կալիբեր» լրատվամիջոցը հեռադիտակով պարեկություն իրականացնող դիտորդների կադրեր էր հրապարակել ու պնդել, թե նրանք «հատուկ տեխնիկայի միջոցով դիտարկում են Ադրբեջանի տարածքը»։ Ավելին՝ լրատվամիջոցը կասկածի տակ էր դրել դիտորդների անաչառությունը, նաև պնդել՝ «կարծես թե սադրանք է նախապատրաստվում»։
Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելությունից շեշտում են. - «Անկողմնակալությունը մեր հիմնական սկզբունքն է և այն հստակ ամրագրված է մեր մանդատի մեջ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։