Իսրայելի զինված ուժերը հայտնաբերել և ոչնչացրել են Լիբանանի կողմից սահմանի տակ փորված ստորգետնյա թունել: Այս մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը:
Ըստ տրամադրված տեղեկատվության, ստորգետնյա օբյեկտը գտնվում էր Լիբանանի հարավում գտնվող Մարվահին գյուղի և Իսրայելի սահմանամերձ Զարիտ բնակավայրի միջև և 10 մետր խորանում էր Իսրայելի տարածք: Զինվորականները այն հայտնաբերել են մի քանի ամիս առաջ և արգելափակել սահմանին, այնպես որ թունելը ելքեր չուներ Իսրայելի տարածքում, պարզաբանել են բանակում:
«Թունելը հայտնաբերվել է Իսրայելի պաշտպանության բանակի՝ Լիբանանի հարավում «Հեզբոլլահ» [շիիթական կազմակերպության] ահաբեկչական ենթակառուցվածքների ապամոնտաժման գործողությունների շրջանակներում: Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը, ներառյալ հատուկ ստորաբաժանումները, զննել են թունելը և գտել զենք, պայթուցիկ սարքեր և հակատանկային հրթիռներ: Թունելը լիովին գործառնական վերահսկողության տակ էր մինչև զինծառայողների մոտենալը՝ դրա՝ ահաբեկչական գործունեության համար օգտագործումը կանխելու նպատակով», - հայտնել են մամուլի ծառայությունում:
Ներկա պահին լիբանանա-իսրայելական սահմանի շրջանում նմանատիպ այլ ստորգետնյա անցուղիների մասին տեղեկություններ չկան, առայժմ սա միակ հայտնաբերված նման տեսակի օբյեկտն է, ընդգծել են բանակում: