Հետևեք մեզ։

Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց

22:01, 08 հոկտեմբեր 2024
Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ԻՋ ԳՐԱՆՏ ՏԵՔՍՏԻԼՕՊՏ» ՍՊԸ կարի ֆաբրիկայի բեռնատար վերելակը պոկվել է ճոպանից և ընկել, ինչից աշխատակից, ՌԴ քաղաքացի 42-ամյա Գրանտ Աֆանասևի ոտքը մնացել է վերելակի և պատի արանքում: Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածի ոտքը տեղի ուժերով դուրս է բերվել։ Տուժածը նշված ֆաբրիկայի տնօրենն է, նա տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։ 

Վերլուծական