Հետևեք մեզ։

«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է

22:27, 08 հոկտեմբեր 2024
«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է

«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանին և ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանին կալանավորելու մասին որոշումները բողոքարկվել են։

Սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի եղբայրն է, ձերբակալվել է՝ մեղադրյալի կարգավիճակով։ Ձերբակալվել էր նաեւ Նարեկ Ամբարյանը։ Նրանք կալանավորվել էին։

 

Հակոբյանի եւ Ամբարյանի պաշտպանները բողոքարկել են դատական ակտերը։

Վերլուծական