Հետևեք մեզ։

Կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը. ԱԳՆ-ն հայտնում է, թե ինչ հարցեր են քննարկվել

21:28, 01 մայիս 2023
Կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը. ԱԳՆ-ն հայտնում է, թե ինչ հարցեր են քննարկվել

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը:

 

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:

 

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: