Հետևեք մեզ։

Եթե ​​տիեզերքում կա գեթ մեկ ճշմարտություն, դա սերն է, այս պահին ես սա զգում եմ և ցանկացա կիսվել. ԱԺ փոխնախագահ

10:28, 09 հոկտեմբեր 2024
Եթե ​​տիեզերքում կա գեթ մեկ ճշմարտություն, դա սերն է, այս պահին ես սա զգում եմ և ցանկացա կիսվել. ԱԺ փոխնախագահ

Եթե ​​տիեզերքում կա գեթ մեկ Ճշմարտություն, ապա դա Սերն է։ Այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

 

«Ամեն օրը հնարավորություն է տալիս մեր սերը փոխանցել մարդկանց` ընտանիքին, գործընկերոջը, հաճախորդին, վաճառողին, հարևանին, տաքսիստին, ավտոբուսի վարորդին, աշակերտին ու ուսուցչին... Հնարավորություն է տալիս բոլորին օգնելու, նրանց մասին հոգ տանելու, սիրով վերաբերվելու, կարևոր չէ, թե ով է կամ ինչ՝ մարդ, կենդանի, մի հրաշալի ստեղծագործություն, բույս, թե հող` մեր Երկիրը: 

 

Եթե նույնիսկ ամբողջ օրն ապարդյուն անցնի ու անօգուտ, երեկոյան խորհելիս կարող եք երջանիկ լինել, որ  մարդկանց ու ամենին առնվազն սիրով ու հոգատարությամբ եք վերաբերվել։ Սա է ամենամեծ հարստությունը։

 

Երբեք չեք սխալվի, եթե առաջնորդվեք սիրով. բիզնեսում, ծառայության մեջ, քաղաքականության մեջ, հարաբերություններում, կրթության մեջ, թե կենցաղում։ 

 

Չեք սխալվի, եթե առաջնորդվեք սիրով` ամե՜ն պահի` ներկա պահին։ Դա  է Ճանապարհը։ 

 

Ճշմարտությունը Սերն է, եթե տիեզերքում կա մեկ գեթ Ճշմարտություն:

 

Այս պահին ես սա զգում եմ և ցանկացա կիսվել ձեզ հետ»,-գրել է նա։