Հայ-ադրբեջանական պայմանական սահմանին ԵՄ առաքելության տեղակայումը իրավիճակի լարվածություն է առաջացնում Հարավային Կովկասում։
Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ Քարիմ Վալիևը ՆԱՏՕ-ի Միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն Յանուշ Ադամչակի հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ «Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանի տարածքում պայմանական սահմանին տեղակայելը, ինչպես նաև տարածաշրջանից դուրս որոշ երկրների, հատկապես Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը հանգեցրել են այնտեղ ռեւանշիստական ուժերի վերելքին և խոչընդոտ ստեղծել Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում»։