Հետևեք մեզ։

Հաղարծին գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

08:56, 09 հոկտեմբեր 2024
Հաղարծին գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Հոկտեմբերի 9-ին, ժամը 05:21-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղում այրվում է տուն:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:36-ին, մարվել՝ 07:21-ին: Այրվել է տան (մոտ 200 քմ) տանիքը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները