Հետևեք մեզ։

Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար․ Բագրատ Սրբազան

12:45, 09 հոկտեմբեր 2024
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար․ Բագրատ Սրբազան

Մեր երկրում հանցագործությունների շղթան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այն չենք կանխել ու գնահատական չենք տվել։ Այս մասին Դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

 

Սրբազանը նշեց՝ պահանջում են Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար։

 

«Մեր երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական։  Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենակիցների իրավունքները, որոնք գտնվում են Բաքվի բանտերում։ Մենք պահանջում ենք նրանց ազատել ու վերադարձնել Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել լինել երաշխավորը Արցախի Հանրապետության, սական իշխանությունը որևէ քայլ չի արել այդ պարտավորությունները կատարելու ուղղությամբ» ,- ասել է Սրբազանը։