ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է սեպտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։
16 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 2․580․728 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 11․212․500 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։
19 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 17․872․348 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 13.502.808 ՀՀ դրամ: Ցանկն՝ այստեղ։
16 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 194․870․000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։
1 դեպքով արձանագրվել է արգելված գործունեությամբ զբաղվելու փաստ՝ 19․880 ՀՀ դրամի չափով։ Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 10․000․000 ՀՀ դրամ: Ցանկն՝ այստեղ։