Հետևեք մեզ։

Բախում՝ ոստիկանների և քաղաքացիների միջև․ ուժայինների ուղղությամբ Փաշինյանի և Ալիևի նկարներով մետաղադրամներ նետվեցին

13:38, 09 հոկտեմբեր 2024
Բախում՝ ոստիկանների և քաղաքացիների միջև․ ուժայինների ուղղությամբ Փաշինյանի և Ալիևի նկարներով մետաղադրամներ նետվեցին

Երևանում Գլխավոր դատախազության մուտքի մոտ բախում տեղի ունեցավ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանների միջև։ Ոստիկանները խոչընդոտեցին Բագրատ Սրբազանի առաջնորդած հավաքի մասնակիցների ակցիային, ինչին ի պատասխան քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի լուսանկարներով 10 դրամանոց մետաղադրամներ նետեցին նրանց ուղղությամբ։

 

Նիկոլ Փաշինյանի լուսանկարի վրա գրված է «հանցակից», իսկ Ալիևի լուսանկարի վրա՝ «մեղավոր»։