Հետևեք մեզ։

Ե՛վ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ալիևը շահագրգռված են, որ աշխարհը չճանաչի Ադրբեջանի հանցագործությունները՝ որպես էթնիկ զտում․ Արթուր Խաչատրյան

14:10, 09 հոկտեմբեր 2024
Ե՛վ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ալիևը շահագրգռված են, որ աշխարհը չճանաչի Ադրբեջանի հանցագործությունները՝ որպես էթնիկ զտում․ Արթուր Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանը դրսևորել է հանցավոր անգործություն, նրա անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ:

 

Այս մասին Դատախազության դիմաց Բագրատ Սրբազանի առաջնորդած հավաքի ժամանակ հայտարարեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

 

«Ե՛վ Նիկոլ Փաշինյանը, և՛ իր կառուցողական գործընկեր Ալիևը շահագրգռված են, որ աշխարհը չճանաչի Ադրբեջանի հանցագործությունները՝ որպես էթնիկ զտում և որպես ցեղասպանություն: Եվ ահա դա է պատճառը, թե ինչու ենք մենք ասում, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռացվի, որովհետև ինքը վտանգ է մեր պետության համար, որովհետև իր շահերը և մեր պետական ու ազգային շահերը տարամիտում են, հակառակ են: Նիկոլ Փաշինյանը մեր պետականության հակառակորդն է»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը:

 

Խաչատրյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից բխում է Հայոց պետականության և աշխարհի հայության շահերից։

 

«Նրա քաղաքականությունը հակասում է հայոց ազգային շահերին։ Ուստի Փաշինյանը պետք է հեռանա և իր դեմ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի»,- ասաց նա։