Միացյալ Նահանգները հավատարիմ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու ջանքերին՝ հանուն Հարավային Կովկասի ժողովուրդների խաղաղ և բարգավաճ ապագայի։
Այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ պատասխանելով TURAN-ի Վաշինգտոնի թղթակցի հարցին։
Իր պատասխանում խոսնակը նշել է, թե «Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունները, դրա օրինակն է ԱՄՆ-ի համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ օգնելու COP29-ի հաջողությանը»,- ասել է խոսնակը։