Հետևեք մեզ։

Գնել Սանոսյանն այցելել է «Երևան ՋԷԿ», տվել է մի շարք հանձնարարականներ

15:53, 09 հոկտեմբեր 2024
Գնել Սանոսյանն այցելել է «Երևան ՋԷԿ», տվել է մի շարք հանձնարարականներ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ։
 
Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Երևան ՋԷԿ ՓԲԸ տնօրենի պարտականությունները կատարող Ալիսա Բադասարյանը, ՏԿԵՆ աշխատակազմի ղեկավար Արթուր Երիցյանը։
 
Նախարարը նախ շրջայց է կատարել ՋԷԿ-ի տարածքում, ծանոթացել իրականացված կապիտալ նորոգման աշխատանքներին։ Այս տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսներին «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում իրականացվում է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի, գազատուրբինի, շոգետուրբինի և օժանդակ սարքավորումների կապիտալ նորոգում։ Կապիտալ նորոգման աշխատանքները կատարվում են ամերիկյան և ճապոնական ընկերությունների մասնագետների կողմից՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակիցների մասնակցությամբ։
 
Բադասարյանը նախարարին է ներկայացրել կատարված և ընթացքում գտնվող աշխատանքները։
 
Այնուհետև նախարար Սանոսյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի ենթակայան, որը շահագործման է հանձնվել 2019թ.-ին։ Ենթակայանը միակ կապող օղակն է համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի և էներգահամակարգի միջև։ Ենթակայանի հուսալիությամբ է պայմանավորված էներգաբլոկի անխափան աշխատանքը և արտադրված էլեկտրաէներգիայի անխափան հաղորդումը էներգահամակարգին:
 
Շրջայցից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։