Հետևեք մեզ։

Երևանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Բորտնիկովի հայտարարությանը

16:09, 09 հոկտեմբեր 2024
Երևանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Բորտնիկովի հայտարարությանը

Օրեր առաջ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսակնդր Բորտնիկովն ԱՊՀ անվտանգային մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել էր.

 

«Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ։ Արևմուտքը փորձում է գլխավորել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում իր «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը»: 


 
«Լուրերը» հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն: Դիվանագիտական ներկայացուցչության պատասխանում նշված է. «Մեր աջակցությունը միտված է օգնել երկրներին արձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին՝ ունենալու հաշվետու, ժողովրդավար առաջնորդներ, որոնք աշխատում են խաղաղության, կայունության ու բարեկեցության ամրապնդման ուղղությամբ»: