«Մենք աշխատում ենք, ամեն ինչ ընթացքի մեջ է։ Շուտով հանդես կգանք հայտարարություններով։ Հիմա ստեղծագործական աշխատանքներ եմ տանում երգի ասպարեզում ավելի շատ, քան քաղաքական ասպարեզում»։ Այս մասին «Հրապարակ»-ին ասել է երգիչ Մհեր Արմենիան։
Նրանից հետաքրքրվել են՝ աջակցո՞ւմ է Սրբազանի շարժմանը, եթե այո, ապա ներկա լինո՞ւմ է ֆիզիկապես, պատասխանել է․ «Այս պահին ոչ, եթե ունենք հրավերներ՝ այո․․․ մենք աջակցել ենք Բագրատ Սրբազանին, եւ ընդհանրապես՝ բոլոր այն շարժումներին, որոնք միտված են որպես ընդդիմադիր ուժ, մենք աջակցելու ենք»։
Դիտարկմանը, որ Սրբազանը հրավերներ չի անում անձնապես, պատասխանել է․ «Հարցը նրանում է, որ մենք հիմա, եւ ես որպես կուսակցության նախագահ զբաղվում եմ իմ ստեղծագործական աշխատանքներով, քաղաքական գործընթացներին գնահատական տալու եւ իրադարձությունների հետ կապված մենք հանդես կգանք հայտարարությամբ․․․․ Ես ողջունում եմ յուրաքանչյուր շարժում, որը տրամաբանության մեջ է եւ պահանջում եմ այսօրվա իշխանությունների հեռացումը»։
Հարցին ի պատասխան թե շարունակո՞ւմ է պահանջել Փաշինյանի հրաժարականը՝ պատասխանել է․ «Մենք միշտ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»։