Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են վարել Կրեմլում։
Հանդիպմանը քննարկվել են Ռուսաստան-Բելառուս ռազմավարական համագործակցության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդի հարցեր։
Շեշտը դրվել է միութենական պետության շրջանակներում ինտեգրման և փոխգործակցության վրա։
Ավելի ուշ Կրեմլի Անդրեևսկու դահլիճում Բելառուսի նախագահին հանձնվել է Ռուսաստանի բարձրագույն պետական պարգևը՝ Սուրբ Առաքյալ Անդրեյ Պերվոզվաննիի շքանշանը։
Շքանշանը Լուկաշենկոյին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման, Ռուսաստանի և Բելառուսի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի Հանրապետության միջև ունեցած անձնական մեծ ավանդի համար: