Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է ԱՄՆ նախագահի կլիմայի միջազգային քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ջոն Պոդեստայի հետ հանդիպմանը։
Նա նշել է, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հիմքում ընկած հինգ հիմնարար սկզբունքների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է»։
Անդրադառնալով COP29-ի կարևորությանը՝ Ալիևը նշել է, թե «հույս ունի, որ այն լավ արդյունքներ կբերի»։