Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձեւ է ընդունել։ Երկօրյա քննարկումների ավարտին բանաձեւին կողմ է քվեարկել 495, դեմ՝ 73, ձեռնպահ՝ 86 պատգամավոր։
Բանաձևում նշվում է, որ Եվրախորհրդարանը խորապես անհանգստացած է Վրաստանում «ժողովրդավարական անկմամբ» և խնդրել է Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի դեմ։
Բանաձևը կոչ է արել ազատ արձակել բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և որ ԵՄ-ն սառեցնի Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը։