Պարտության հետ հաշտված, պարտությունն արդարացնող, պարտության մեջ կյանք տեսնող և ռեսսենտիմենտի մեջ պարփակված մարդկանց միտքն ու գործը, առավել ևս՝ մեկնաբանություններն իրական իրավունքի (այդ թվում՝ Սահմանադրության) հետ որևէ կապ չունեն, այս մասին գրել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Տարոն Սիմոնյանը:
«Իրավունքի (այդ թվում՝ Սահմանադրության) մեկնաբանությունն իր վրա կրում է մեկնաբանող մարդու հոգեբանական առանձնահատկությունները մի պարզ պատճառով, որ մեկնաբանությունը մտավոր աշխատանք է, որտեղ գիտակցականի, իսկ հաճախ ենթա կամ անգիտակցականի դերն էական է:
Իսկ եթե մարդ տարիների ընթացքում չի կարողացել ապահովել իր գիտակցականի գերակայությունը ենթա կամ անգիտակցականի նկատմամբ այնպիսի երևույթների օգնությամբ, ինչպիսիք են՝ գիտությունը, մասնագիտական և ընդհանուր բարոյականությունը, առաքինությունը, հաղթանակը վախերի նկատմամբ, ինքնաճանաչումը, ինքնահաղթահարումը և այլն, ապա սպասել, որ այդ մարդու տված իրավունքի մեկնաբանությունն ազատ կլինի իրավունքի, կյանքի, պետության, ազգի ու այլ մարդկանց նկատմամբ սեփական վրեժից, միամտություն է»,- Facebook-ում գրել է Սիմոնյանը: