ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կուրսկի մարզի Նովայա Սորոչինա և Պոկրովսկի բնակավայրերի նկատմամբ։
Հետ գրավված երկու բնակավայրերը գտնվում են Կուրսկի մարզի Սուջայի շրջանում։ Պոկրովսկի խուտորը գտնվում է Սնագոստ գետի մոտ, Ուկրաինայի սահմանից 6,5 կմ հեռավորության վրա։ Նովայա Սորոչինա գյուղը գտնվում է Սուջա քաղաքից մոտ 20 կմ հյուսիս։