Իրանցի 39 պատգամավորներ, Հասանալի Էխլաքի Ամիրի գլխավորությամբ, պաշտոնական նամակ են հղել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ խնդրելով վերանայել ազգային պաշտպանական դոկտրինը և թույլ տալ միջուկային սպառազինություն մշակել։ Նախաձեռնության մասին Didban Iran-ին հայտնել է դրա հեղինակը։
Հասանալի Էխլաքի Ամիրին նշել է, որ թեպետ Իրանում միջուկային զենքի մշակումն արգելված է, սակայն Իսրայելի սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտություն է առաջացել վերանայել արգելքը։
«Այսօր կեղծ ու չար սիոնիստական ռեժիմը պատասխանատվության չի ենթարկվում։ Ո՛չ որևէ միջազգային կազմակերպություն, ո՛չ ԱՄՆ-ն, ոչ էլ եվրոպական որևէ երկիր չեն կարողանում վերահսկել այդ «կատաղած շանը», ուստի այս հարցը պետք է մաասնագետների կողմից դիտարկվի»,- ասել է պատգամավորը։