Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստ է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. գերմանական լրատվամիջոցներին հայտնել է ԳԴՀ կառավարության աղբյուրը։
«Նրա համար դա տաբու չէ, Շոլցը դա ցանկանում է ծառայեցնել այն նպատակին, որ պատերազմն ավարտվի և չի բացառում, որ հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ»,- ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Գերմանիայի կանցլերը կկապվի Պուտինի հետ, երբ «ճիշտ պահը հասունանա»։
«Այդ ժամանակ կուղարկվի հստակ ազդանշան»,- ասել է նա։