Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 9-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Արտյոմ Սուջյանին 2024 թվականի հոկտեմբերի 9-ից նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական»։
Արտյոմ Սուջյանը ՀՀ արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի խորհրդականն էր, որը ԲԴԽ-ում ներկայացուցչություն էր իրականացնում՝ դատավորների դեմ կարգապահական վարույթների քննության ընթացքում։