Հետևեք մեզ։

Իսրայելը սպառնում է «մահացու եւ անսպասելի» հարված հասցնել Իրանին. Գալանտ

21:58, 09 հոկտեմբեր 2024
Իսրայելը սպառնում է «մահացու եւ անսպասելի» հարված հասցնել Իրանին. Գալանտ

Իսրայելը չի հրաժարվում Իրանին հարված հասցնելու ծրագրերից՝ ի պատասխան վերջինիս հրթիռային հարձակման: Այն կլինի այնքան «մահացու եւ անսպասելի», որ իրանցիները չեն հասցնի որեւէ բան հասկանալ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:

 

«Իրանի հարձակումը ագրեսիվ էր, բայց ոչ ճշգրիտ: Մեր հարվածը, ընդհակառակը, կլինի մահացու, չափազանց ճշգրիտ եւ, ամենակարեւորը՝ անսպասելի: Նրանք [իրանցիները] չեն հասկանա, թե ինչ է պատահել եւ ինչպես է դա տեղի ունեցել: Նրանք պարզապես կտեսնեն արդյունքները», - ասել է նախարարը իսրայելական բանակի հետախուզական ստորաբաժանումներից մեկի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է տեղական հեռուստատեսության 12-րդ ալիքը: