Հետևեք մեզ։

Զինված հարձակում Իսրայելի Հադերա քաղաքում. կան վիրավորներ. Hetq

22:57, 09 հոկտեմբեր 2024
Զինված հարձակում Իսրայելի Հադերա քաղաքում. կան վիրավորներ. Hetq

Դանակով զինված տղամարդը հոկտեմբերի 9-ի ցերեկը հարձակվել է Իսրայելի Հադերա քաղաքի բնակիչների վրա։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Հարձակումը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող չորս տարբեր վայրերում:

 

Վերջին տվյալներով՝ վիրավորվել է 6 մարդ, որից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Իսրայելի «Մագեն Դավիդ Ադոմ» բժշկական ծառայությունը հայտնել է, որ վիրավորների թվում կա 50-70 տարեկան 5 տղամարդ։

 

Հարձակումից հետո զինված տղամարդը փախել է մոտոցիկլետով։ Ոստիկանությունից հայտնել են, որ նա «չեզոքացվել է»։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները կրակում կասկածյալի վրա, որից հետո ձերբակալում նրան։

 

The Times of Israel-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակումն իրականացրել է Իսրայելի 36-ամյա քաղաքացի Ահմադ Ջաբարինը, որը ծնունդով Ումմ էլ Ֆահմ քաղաքից է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։