Հետևեք մեզ։

Իրանը հայտարարել է իսրայելական F-35 կործանիչներ ոչնչացնելու մասին

23:38, 09 հոկտեմբեր 2024
Իրանը հայտարարել է իսրայելական F-35 կործանիչներ ոչնչացնելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Էբրահիմ Ջաբարին հաստատել է, որ Իրանը իսրայելական F-35 կործանիչներ է ոչնչացրել։ 

«Իրանական բալիստիկ հրթիռները հաջողությամբ խոցել են իսրայելական կարևոր բազաները և F-35 կործանիչների անգարները՝ ոչնչացնելով զգալի թվով ինքնաթիռներ․ դա մեր երկրի զինված ուժերի պաշտպանական հնարավորությունների միայն մի փոքր մասն էր», - նրա խոսքը մեջբերում է Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Իսրայելին ուղղված վերջին հրթիռային հարվածը Իրանում անվանել են «Ճշմարիտ խոստում-2» գործողություն՝  ի պատասխան Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա իսրայելական գնդակոծության։ 

Վերլուծական