Հետևեք մեզ։

ՔՊ-ն մերժեց Արուսյակ Ջուլհակյանին, Արփի Դավոյանին և մյուսներին. ArmLur

00:12, 10 հոկտեմբեր 2024
ՔՊ-ն մերժեց Արուսյակ Ջուլհակյանին, Արփի Դավոյանին և մյուսներին. ArmLur

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության դռնփակ նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, պետք է որոշվեր ՀՀ Արդարադատության նախարարի նշանակման հարցը:

 

Նիստը պետք է երեկ կայանար, սակայն Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի պատճառով այն հետաձգվել էր: 

 

ArmLur-ը հայտնում է, որ քիչ առաջ ավարտված փակ նիստի ընթացքում Արդարադատության նախարարի հարցում իշխող ուժի ղեկավար կազմը մերժել է բոլոր թեկնածուներին:

 

Կայքը ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՔՊ-ն նախարարի տարբեր թեկնածուներ է քննարկել՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան, քննարկվել է նաև Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։ Նրանց թեկնածությունները քվեարկվել են և մերժվել:

 

Նիկոլ Փաշինյանը կրկին հայտնել է, որ գոհ է Գրիգոր Մինասյանի աշխատանքից և պետք է արժանի թեկնածու գտնել:

 

Ինչպես արդեն հայտնել է կայքը, Արփի Դավոյանի լոբբինգով ՔՊ-ում զբաղվում էր հենց ինքը՝ Դավոյանը, որի բաղձալի երազանքն է արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելը, ինչպես նաև նրա մտերիմ Անդրանիկ Քոչարյանը։ Բայց նրանք պարտվեցին իրենց թիմի ներսում:

 

Իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ հայտարարվել է, թե մինչեւ վարչության՝ մյուս երեքշաբթի կայանալիք նիստը ՔՊ-ից կարող են նոր թեկնածուներ առաջադրել: