Հետևեք մեզ։

ՔՊ-ն մերժել է Արփինե Դավոյանին. ովքեր են եղել երկու կողմ քվեարկողը. «Հրապարակ»

07:53, 10 հոկտեմբեր 2024
ՔՊ-ն մերժել է Արփինե Դավոյանին. ովքեր են եղել երկու կողմ քվեարկողը. «Հրապարակ»

Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պաշտոնապես հաղորդվեց միայն, որ Քննարկվել են կադրային բնույթի հարցեր։


Ըստ «Հրապարակի»` քննարկվել է արդարադատության նախարարի թեկնածության հարցը և ՔՊ-ականները թեկնածու չեն ընտրել: Առաջադրվածները երկուսն էին՝ Արփի Դավոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, վերջինը ըստ լուրերի քվեարկությունից առաջ հանել է թեկնածությունը։ Դավոյանի օգտին էլ երկու անդամ է քվեարկել՝ Սուրեն Պապիկյանն ու Վահագն Ալեքսանյանը: