Հետևեք մեզ։

Ֆլորիդայի ավելի քան 500 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության փոթորկի պատճառով

09:38, 10 հոկտեմբեր 2024
Ֆլորիդայի ավելի քան 500 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության փոթորկի պատճառով

Ամերիկյան Ֆլորիդայի ավելի քան 500 հազար բնակիչ առանց էլեկտրականության է մնացել նահանգի ափերին մոտեցող «Միլթոն» փոթորկի պատճառով, ասվում է PowerOutage.us մոնիտորինգային պորտալի տվյալներում:

 

Պորտալի տվյալներով՝ Երևանի ժամանակով ժամը 4.18-ի դրությամբ Ֆլորիդայի 545 հազար բնակիչ էլեկտրականություն չունի։

 

Ավելի վաղ ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը (NHC) հայտնել էր, որ «Միլթոն» փոթորիկի ուժգնությունը նվազել է մինչև երրորդ կատեգորիա, քամիների արագությամբ դանդաղում է ժամում 200 կիլոմետրից ցածր, ինչը ավելի թույլ է, քան «Հելեն» փոթորիկը, որը հարվածել է ԱՄՆ-ի հարավում սեպտեմբերին: