Թուրքիայի նախխգահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հակաիսրայելական հերթական հայտարարություններով։
Նա նշել է, թե Իսրայելը սիոնիստական ահաբեկչական կազմակերպություն է։
«Հաշվի առնելով մեր տարածաշրջանում տիրող մթնոլորտը՝ մենք կարծում ենք, որ պետք է ավելի շատ խոսել, փոխզիջումների գնալ և ընդլայնել երկխոսության հիմքերը: Ես հստակ և միանշանակ ասում եմ, որ Ավետյաց երկրի մասին սխալ պատկերացումները կհանգեցնեն մեծ հիասթափության և պարտության։ Պատմությունը երբեք չի ների նրանց, ովքեր ծափահարում են տասնյակ հազարավոր երեխաների, կանանց և խաղաղ բնակիչների արյան համար պատասխանատու հրեշին»,-ասել է Էրդողանը։