Արեգակնային բռնկումներից հետո Երկրին մոտենում է պլազմայի մեծ ամպ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«Առաջիկա երկու օրերի համար չափազանց անբարենպաստ գեոմագնիսական կանխատեսումը ձևավորվել է Արեգակի վրա վերջին խոշոր բռնկումների մոդելավորման արդյունքների հիման վրա։ Դիտարկումները ցույց են տալիս, որ երեկվա X1.8 մակարդակի բռնկումը ուղեկցվել է բացառիկ բարձր արագությամբ պլազմայի արտանետմամբ»,- ասաց նա։
Նա հիշեցրել է, որ վերջերս X9.1 մագնիտուդով հզոր բռնկումից հետո արտանետումը Երկրին դիպել է միայն ծայրով և էական փոփոխություններ չի առաջացրել գեոմագնիսական դաշտում։ Այս անգամ պլազմային ամպը չափազանց մեծ է չափերով, հետևաբար, ինչպես ընդգծել է գիտնականը, «Երկիրը չի կարողանա խուսափել»։