Հետևեք մեզ։

Արցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով, գույքահարկի վճարման տեղեկանք չի պահանջվի

12:04, 10 հոկտեմբեր 2024
Արցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով, գույքահարկի վճարման տեղեկանք չի պահանջվի
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իրենց տրանսպորտային միջոցների համար սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։
 
 
Տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ: «Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել պարզեցված ընթացակարգով լուծել նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման խնդիրը՝ շեշտադրում կատարելով ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առաջնահերթության վրա»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
 
Սեփականության իրավունքի պետական գրանցման ժամանակ շահառուներից չի պահանջվի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։